Լրահոս
Քաղաքական
23:19
11.06.25
596

Նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները». Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«6 պատգամավոր ունեցող ուժն առաջադրում է թեկնածու, 28 պատգամավոր ունեցող ուժն առանց որևէ հարցի, առանց որևէ պայմանի հայտարարում է, որ տրամադրում է իր 28 ստորագրությունները։

Իր բոլոր պատգամավորների ստորագրությունները տրամադրած ուժը թիրախավորվում է։

Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները»։

Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբալի չլիներ։

Ստորև «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրություններն են»։