Լրահոս
Սպորտ
10:00
03.07.22
180

Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ և առավելության հասավ 6:1, 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ և 7 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսհուլպը, որը պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։