Լրահոս
Սպորտ
20:45
09.03.23
92

Նա մեր ավագն է ու մեծ նշանակություն ունի ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների համար. Դիբալան՝ Մեսսիի մասին

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է Լիոնել Մեսսիի՝ ազգային հավաքականի համար ունեցած կարևորության մասին.

«Մեսսին կշարունակի՞ խաղալ ազգային հավաքականում. կարծում եմ՝ այո: Հույս ունեմ: Մենք ցանկանում ենք, որ նա մեզ հետ լինի: Ակնհայտ է, որ նա մեր ավագն է և շատ բան է նշանակում մեզ և երկրպագուների համար: Հուսանք՝ այդպես էլ կլինի:

Հանդերձարանում Լեոն միշտ նույնն է եղել՝ դրական, թիմի հետ բաց, անկեղծ։ Երբեմն տեսախցիկները ձեզ այլ կերպ են ցույց տալիս՝ կախված նրանից՝ պարտվել եք, թե հաղթել: Լրատվամիջոցները կարող են ասել այն, ինչ ուզում են, բայց նա միշտ փորձում էր թիմին առաջ տանել։

Վերջին մի քանի տարիներին մենք ուրախ ենք նրա համար, չէ՞ որ նա տիտղոսներ է նվաճում։ Մենք սիրում ենք նրան երջանիկ տեսնել և հաղթանակներ տոնել ազգային հավաքականի հետ: Սա այն էր, ինչ նա ամենից շատ էր ուզում»,- Պաուլոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Աղբյուր  ArmSport.am