Լրահոս
22:35
13.06.22
141

N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Img default alt hy

N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։