Լրահոս
Քաղաքական
21:45
22.02.23
153

Մյունխենյան փակագծեր է բացում Միրզոյանը. Ալիևը պատրաստ է շփվել Արցախի հայերի հետ

2,5 ամիս շրջափակված արցախահայության հետ Ադրբեջանի նախագահը պատրաստ է շփվել, միջազգային տեսանելի երկխոսություն հաստատել: Այս մասին Ալիևից հավաստիացումներ է ստացել հայկական կողմը Մյունխենում: 

Անվտանգության համաժողովի ժամանակ հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից փակագծեր է այսօր բացել Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ: Միրզոյանի այդ բացահայտումից հետո Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի է Բաքվի հետ երկխոսության տեսլականը: