Լրահոս
Իրավական
15:40
27.06.22
129

Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

Img default alt hy

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի Ա. Մ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել և սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2  տա­րի ժամ­կե­տով:

Ավելի վաղ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից  հայտարարագիրը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:  Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: