Լրահոս
Հասարակական
20:14
07.01.26
191

Մոխրացել են 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկի տան պատերը. հոսանքի աղետաբեր տատանում՝ Խարբերդում

44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Գևորգյանի հրդեհված տանն է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Կրակի բաժին է դարձել նաև հերոսի փառքի անկյունը, մնացել է միայն նրա նկարը: Հոսանքի տատանումն է եղել տոնական օրերին բռնկված հրդեհի պատճառը՝ ըստ ընտանիքի անդամների: Նրանք ահազանգում են, որ հաճախ է տատանվում հոսանքը իրենց թաղամասում: