Լրահոս
Տեսանյութեր
10:58
05.10.22
1 458

Մոսկվայում կնոջը հարվածելու պահը հայտնվել է տեսանյութում

Img default alt hy

Մոսկվայում ավազակը խփել է կնոջ ծնոտին, իսկ հետո ձեռքերով ու ոտքերով դուրս վռնդել նրան։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ, հրապարակել է «MVD Media» Telegram-ալիքը։

Կադրերում երևում է, թե ինչպես է գողը բռունցքով հարվածում տուժողին փաբերից մեկում։ Հետո փողոցում հասնում է կնոջ հետևիցը, հրում գետնին ու հարվածներ հասցնում:

Տուժողին հաջողվել է ազատվել և փախչել, սակայն նրա բաճկոնը, որտեղ եղել են փողն ու թանկարժեք իրերը, մնացել է ավազակի մոտ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նյութական վնասը կազմել է մոտ 85 հազար ռուբլի։

Հարձակվողը եղել է 29-ամյա երիտասարդ, ում բերման են ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը կալանավորված է։