Լրահոս
Միջազգային
14:05
09.03.23
67

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ներկայացուցիչները

Ռուսաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Մոսկվայում պատրաստվում են քառակողմ հանդիպում կազմակերպել Իրանի ու Սիրիայի հետ: Քննարկելու են սիրիական ճգնաժամը: Թուրքիայի արտգործնախարարը իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է, որ նախ կհանդիպեն 4 երկրների փոխարտգործնախարարները: Չավուշօղլուի խոսքով՝ միայն դրանից հետո կսկսեն քննարկել արտգործնախարարների հանդիպման հավանականությունը: Դամասկոսը դեռ չի արձագանքել այս հայտարարություններին: