Լրահոս
Քաղաքական
19:20
03.10.22
86

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին` ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը. Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում՝  անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարությունների վերաբերյալ տեսանյութերի համակողմանի վերլուծություն ՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ ի պատասխան Россия сегодня- հարցմանը։

«Փաստերի հաստատման դեպքում՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։  Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։  Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - նշված է մեկնաբանության  մեջ։