Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:15
20.11.25
1 148

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն արագ կհամաձայնեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպմանը. Զախարովա

Img default alt hy

ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը օպերատիվորեն կորոշեն Անդրկովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախարարական նիստի անցկացման հերթականությունը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Համաձայն անցյալ տարվա ստամբուլյան նիստի որոշման, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով, հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։  Մենք հույս ունենք, որ ադրբեջանցի եւ հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով որոշել նախարարների նիստի կազմակերպման հերթականությունը՝ փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, իսկ ով՝ հաջորդ տարի», - ասել է դիվանագետը։ 

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն իր կողմից կաջակցի գործընկերների համատեղ որոշմանը։  «Ընթացիկ տարում ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս երկկողմ հանդիպումներ են ունեցել և Աբու Դաբիում, և Վաշինգտոնում, և Դուշանբեում։  Հուսով ենք, որ նման ուղիղ շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը», - հավելել է նա։ 

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձևաչափի մշակումը շարունակվում է. անցկացվել է երեք հանդիպում, և դրա աշխատանքը կառուցված է «Տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումներ» սկզբունքի շուրջ։ 

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է մասնակից երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում կապերի հետևողական, ներդաշնակ զարգացման վրա», - նշեց նա, հավելելով՝ մենք ցանկանում ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանան բարձր մակարդակով»:

Զախարովան նշել է․ «Իրականացվում են շփումներ արտահանման համայնքի գծով:  Վստահ ենք, որ բոլոր անդամների, այդ թվում՝ իհարկե, Վրաստանի, որի համար մեր դռները բաց են, ակտիվ մասնակցությունը կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը»։