Լրահոս
Քաղաքական
13:22
05.10.22
96

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց. ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է հայ գերիների վերադարձը

 

Ամերիկյան նախաձեռնությամբ հեռախոսով խոսել են Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետները: Պաշտոնական հաղորդագրությունում կարդում ենք, որ Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: