Լրահոս
Հասարակական
18:00
30.11.25
712

Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը․ «Իշխանություն»

Img default alt hy

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը ամբողջությամբ մերժել է, հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։

«Իշխանության» տեղեկություններով՝ Խաչատուրովը այս պահին գտնվում է Մոսկվայում, եւ Հայաստան կարող է վերադառնալ միայն իր սեփական կամքով։ Այս պայմաններում մեղադրյալին միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել, սակայն վերջինս որպես մեղադրյալ պարտավորված է ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված գործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։