Լրահոս
Միջազգային
16:39
09.06.25
151

Միգրանտների հուժկու ցույցերը ցրելու համար Թրամփի հրամանով Ազգային գվարդիայի զորքը ժամանեց Կալիֆոռնիա

 

Լարվածությունը չի թուլանում Լոս Անջելեսի փողոցներում: Կրակի Թրամփի հրամանով Ազգային գվարդիայի զորքեր են սկսել ժամանել Կալիֆորնիա՝ ԱՄՆ նեգաղթային կոշտ քաղաքականության դեմ բողոքող միգրանտների հուժկու ցույցերը ցրելու համար: Թրամփը հրամայել էր 2000 գվարդիական տեղակայել Լոս ԱՆջելեսում՝ հակառակ Կալիֆորնիայի դեմոկրատ իշխանությունների կամքին: Կալիֆորնիայի նահանգապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը քննադատել են Սպիտակ տան ղեկավարին՝ նրա որոշումն անվանելով «սադրիչ»: Գվարդիականները սովորաբար մոբիլիզացվում են բնական աղետների ժամանակ: