Լրահոս
Հասարակական
21:00
03.09.22
113

«Մեզ տալիս են թուրքերի ձեռը». քաղաքացիները՝ գեներալների դեմ հարուցված մեղադրանքների մասին

«44-օրյա քաոսի գլխավոր մեղավորը պատասխանատվություն կրելու փոխարեն ուրիշներին է պատասխանատվության ենթարկում»:

Այս համոզմանն են այսօր Երևանի փողոցներում «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած որոշ քաղաքացիներ:

Արցախի անկախության օրը Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելը, շատերի կարծիքով, հերթական շոուն է:

Ասում են՝ այս իշխանության օրոք ճշմարտությունը, հազիվ թե, ջրի երես դուրս գա: