Լրահոս
Քաղաքական
23:21
26.11.25
233

Մեզ մտցնում են մի դրության մեջ, որտեղ չկա այլընտրանք. Հայաստանի տեղը՝ նոր ձևավորվող աշխարհակարգում

Ռուսաստան, թե Թուրքիա երկընտրանքի առաջ է կանգնելու Հայաստանը նաև այն դեպքում, եթե ԵԱՏՄ-ի սկզբունքների դեմ որոշումներ ընդունի ու զրկվի ԵԱՏՄ շուկայից: Այսպիսի եզրահանգման են եկել «Եվրասիա-Հայաստան» հարթակի փորձագետները նոր աշխարհակարգում Հայաստանի տեղի վերաբերյալ քննարկման ժամանակ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն ուզում է թուրքական շուկան դարձնել Հայաստանի միակ այլընտրանքը: