Լրահոս
Հասարակական
10:29
08.09.22
110

Մետրոպոլիտենի աշխատանքը կրկին խաթարվել է

Img default alt hy

ArmDaily-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մետրոպոլիտենի աշխատանքը կրկին խաթարվել է։ Զորավար Անդրանիկ կայարանում մետրոյի վագոնները կանգնել են և տևական ժամանակ դռները չեն բացվել։

Մեզ հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը նշեց, որ տեխնիկական խնդիր է եղել, որը շատ արագ մասնագետների կողմից լուծվել է։

Նշենք, որ երեկ նույնպես 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

Մեր հարցին՝ արդյոք վագոնների հետ կապված խնդիր կա, Տաթև Խաչատրյանը պատասխանեց, որ երեկվա խափանումը կապված է եղել էլեկտրամատակարարման հետ։