Լրահոս
Հասարակական
18:46
10.01.26
556

Մերժում եմ արծաթասեր եպիսկոպոսների և ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի «բարենորոգման» ծրագիրը. Վարուժան դպիր Դանիելյան

Img default alt hy

Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Դանիելյանի հայտարարությունը.

«Ես՝ Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանս, մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, այլև ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը և, որդիաբար խոնարհվելով, հավատարմությունս եմ հայտնում թեմիս առաջնորդին և Քրիստոսի մեծ խոստովանող Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աթոռի գահակալ Գարեգին Ոսկեհատցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Արծաթսիրութեամբն մոլեալ Յուդա՝ զիւր զմեծ զՎարդապետն ընդ երեսուն արծաթոյ Հրէիցն մատնէր․․․»։