Լրահոս
Քաղաքական
13:03
14.07.25
145

Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է քաղաքական դաշտ մտնելու մասին: «Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,- այսօր տարածած հայտարարության մեջ նշել է գործարարը: Նա շեշտել է, որ իրենք ունեն Հայաստանի լավ ապագա կառուցելու սեփական տեսլականը և պատրաստվում են գործել նոր թիմով՝ չբացառելով համագործակցությունը համախոհ ուժերի հետ։