Լրահոս
Մշակույթ
21:09
14.07.25
156

Մեր օրերի իրականությունը՝ մեծ էկրանին. Երևանում սկսվել է 22-րդ «Ոսկե ծիրանը»

Երևանը կրկին դարձել է կինոյի մայրաքաղաք։ Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքը հյուրընկալում է 22-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում կինորավեստի սիրահարներին կընձեռվի բացառիկ հնարավորություն դիտելու Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր փառատոնների մրցանակակիր ֆիլմեր, մասնակցելու հետաքրքիր հանդիպումների, վարպետության դասերի: