Լրահոս
Քաղաքական
15:05
03.10.22
116

Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում․ Կարեն Ավագյան

Img default alt hy

Քաղաքական գործիչ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանազավթների թերթը, հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Ադրեջանը Հայաստանից պահանջում է`

⁃ Արցախն առանց որևէ կարգավիչճակի ճանաչել իրենց տարածքային միավոր:

⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում պաշտպանության բանակը:

⁃ Կորած ադրբեջանցիների մասին ալ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում:

⁃ Սահամազատել սահմանը իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով:

Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում:

Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է:

Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են:

Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»: