Լրահոս
Քաղաքական
10:22
03.10.22
159

Մենք գործ ունենք վայրենիների հետ․ Զոհրաբ Մնացականյան

Img default alt hy

Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ:

Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա: