Լրահոս
Իրավական
19:20
17.11.25
195

Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են․ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել․ Վարդևանյան

Img default alt hy

Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են։ Սա իսկապես աննախադեպ երևույթ է։ Այս մասին դատարանի բակում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Իրենք խցում գտնվելու ընթացքում ունեցել են խոսակցություն, գաղտնալսումից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»,- նշել է նա։