Լրահոս
Քաղաքական
21:53
08.01.26
236

Մեղավորների հետ՝ ընդդեմ եկեղեցու. մեղադրանքներն ավելացնում է Փաշինյանը

Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների հետ եկեղեցին բարենորոգելու գործընթաց սկսած Հայաստանի վարչապետը, որ 7 ամիս է՝ փորձում է Վեհարանից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այսօր կամրջողի առաքելություն է ստանձնել: 

Ինքը որոշել է կամրջել հասարակությանը՝ իր խոսքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ, որը ի դեպ, հենց պետական վիճակագրության տվյալով, վայելում է հասարակության 80 տոկոսի վստահությունը: