Լրահոս
Հասարակական
17:40
13.07.20
68

«Մեդիա պաշտպան»ը կոչ է անում Հանրային խորհրդի նախագահին գիտակցել իր պաշտոնի լրջությունը

Img default alt hy

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր պաշտոնին ոչ հարիր գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։ Նա նախ հեգնել է «5֊րդ ալիք»-ի լրագրող Ագնեսա Խամոյանին, ապա՝ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականի աշխատանքի հասցեին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային խորհրդի նախագահին գիտակցել իր պաշտոնի լրջությունը և չանցնել բարեկրթության սահմանները։ Հորդորում ենք չպիտակավորել ազատ խոսքը, լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչպես նաև չվիրավորել հեռուստամեկնաբանին։
Ռազմական լարված իրավիճակում ՀԽ նախագահը պետք է ավելի կարևոր և բովանդակալից աշխատանք կատարեր, քան լրագրողներին պիտակավորելն ու ազգամիջյան թշնամանք հրահրելը։