Լրահոս
Հասարակական
23:34
05.07.22
3 449

Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ՝ մահացել է մեր սիրելի ուսուցիչը․ Արա Բաբլոյան

Img default alt hy

Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը` մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալբերտ Վանյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը։

«Անգնահատելի է Ալբերտ Անդրանիկովիչի դերը Հայաստանի մանկական վիրաբուժության զարգացման գործում, անչափելի են նրա մարդկային արժանիքները, սերը երեխաների, իր երիտասարդ գործընկերների, մասնագիտության և հայրենիքի հանդեպ։

Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն»,-նշվում է հայտարարության մեջ։