Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:30
09.09.22
144

Մեծ Բրիտանիայում սուգը չեղյալ կհայտարարեն Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությունից հետո յոթ օր անց

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգն սկսվել է սեպտեմբերի 9-ին և կտևի ընդհուպ մինչև նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այս մասին ասված է Բուկինգհեմի պալատի հայտարարության մեջ:

Հուղարկավորության մոտավոր օրը, սգո միջոցառումների՝ ավելի վաղ տարածված պլանի համաձայն՝ նշվել է միապետի մահվանից հետո 10-րդ օրը:

Այսպիսով, սուգը պետք Է տևի մոտավորապես մինչև սեպտեմբերի 25 – 26-ը: Սպասվում Է, որ սեպտեմբեի 9-ի օրվա երկրորդ կեսին կարող Է կայանալ թագավորի առաջին ունկնդրությունը վարչապետ Լիզ Թրասի հետ:

Նաև Կառլոս III-ը պետք Է հանդիպի կոմս-մարշալ, գլխավոր արարողապետ և Մեծ Բրիտանիայի Հերալդիկայի պալատի նախագահ Էդուարդ Ֆիցալան Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դուքսի հետ:

Նա այդ ժառանգական պաշտոնն զբաղեցնում Է 2002 թվականից և պատասխանատվություն Է կրում աաջիկա հուղարկավորության կզմակերպման համար: Հնարավոր Է, որ հուղարկավորության օրը որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ: Լոնդոնի Հայդ պարկում թագավորական հեծյալ հրետանին 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) կտա սալյուտ՝ մեկական անգնդակ կրակոց Նորին Մեծության կյանքի յուրաքանչյուր տարվա համար:

Սալյուտ կտրվի նաև Լոնդոնի Թաուերից: Մոտավորապես ժամը 18-ին (Երևանի ժամանակով 21:00-ին) պետք Է եթեր տրվի Կառլոս III-ի տեսագրված հեռուստատեսային խոսքը՝ առաջինը նրա նոր կարգավիճակում:

Եղիբաբեթ Բ-ն մահացել Է սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Շոտլանդիայի Բելմորալ դղյակում: Նա կառավարել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատև՝ 70 տարի և յոթ ամիս: Նոր միապետ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել Է Կառլոս III անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: