Լրահոս
Միջազգային
19:48
20.11.25
743

Մեծ Բրիտանիան չի արձագանքել ՄիԳ-31-ի առևանգման գործողության ձախողման մասին ԱԴԾ-ի տվյալներին

Img default alt hy

Մոսկվան Լոնդոնից որևէ արձագանք չի ստացել ռուսական Միգ-31 կործանիչի առևանգման ուկրաինական և բրիտանական հետախուզության գործողության խափանման մասին ԱԴԾ-ի տվյալներին: 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մենք ոչ մի արձագանք չենք ստացել բրիտանական իշխանություններից, այսպես ասած, նրանց գերատեսչական գծերից ոչ մեկի վերաբերյալ այն հաղորդագրությանը, որն արվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից նոյեմբերի 11-ին՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և նրա բրիտանացի կուրատորների լայնածավալ սադրանքը կասեցնելու մասին։  Այսօրվա դրությամբ ոչ մի արձագանք չի եղել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասաց նա։