Լրահոս
Սպորտ
23:50
09.09.22
113

Մբապեն ու Նեյմարը դարձյալ վիճել են

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի և բրազիլացի Նեյմարի հարաբերությունները դարձյալ սրվել են։ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումից հետո ֆուտբոլիստները լարված զրույց են ունեցել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրում է ֆրանսիական L’Équipe-ը։

«Յուվենտուսի» դեմ խաղում Նեյմարը մրցակցի դատարկ դարպասի դիմաց փոխանցում չէր ստացել Մբապեից, որը այդ դրվագում հարվածել էր սուր անկյունից և վրիպել։ Նեյմարը Մբապեին կատարել էր մեկ գոլային փոխանցում այդ խաղում։ ՊՍԺ-ն հաղթել էր 2:1 հաշվով Մբապեի դուբլի շնորհիվ։
Հանդիպումից հետո Նեյմարը խուսափել է մասնակցել հարցազրույցի՝ ակումբի ներկայացուցիչներին զգուշացնելով, որ կարող է տհաճ բաներ ասել։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում ՊՍԺ-ն սեպտեմբերի 14-ին կհյուրընկալվի իսրայելական «Մաքաբի Հայֆային»։