Լրահոս
Քաղաքական
23:58
05.06.25
235

«Մայր Հայաստան»-ը կրկին հաղթեց ՔՊ-ին. Արմենակ Դանիելյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ 

«#Մայր_Հայաստանը կրկին ՀԱՂԹԵՑ։ ՀԱՂԹԵՑ ՔՊ-ին ու ՔՊ-ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին, ՀԱՂԹԵՑ Երևանի իշխանություններին, ՀԱՂԹԵՑ Հայաստանյան դատարանում։

Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. ֊ի 265֊Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. ֊ի դրույքաչափերը։ Այլ կերպ ասած` Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։

Շնորհավորում եմ վեր ընշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։

Ինչ պետք է անել այսօրվանից.

Քանի որ 2025թ. ֊ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»։

Возможно, это изображение текст