Լրահոս
Հասարակական
23:30
22.11.25
493

Մայր Աթոռում աղոթք բարձրացվեց՝ ապօրինի ազատազրկված Սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայորդիների համար

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Մայր Աթոռում մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագի, որի ավարտին աղոթք բարձրացվեց՝ ապօրինի ազատազրկված Սրբազանների և բոլոր քաղբանտարկյալների համար։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռից։

«Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր քաղբանտարկյալների, Բաքվի բանտերում պահվող հայորդիների համար:

Ազատությու՛ն եղբայր մերոց գերելոց»: