Լրահոս
Հասարակական
20:00
10.11.24
356

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերվել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը

Img default alt hy

Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։

Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, Անբասիր հղիության ազգային տաճարի բազիլիկա and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: