Լրահոս
Մշակույթ
23:21
09.06.25
177

«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությանը կներկայացվեն մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ և վավերագրեր

Img default alt hy

Գրականության և արվեստի թանգարանում հունիսի 10-ին՝ ժամը 16:00-ին, կբացվի «Մարտիրոս Սարյան․ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությունը, որը կգործի մինչև ս. թ. հուլիսի 10-ը:

Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին:

Ցուցադրության շրջանակում կներկայացվի Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների ծանոթ և անծանոթ շուրջ 60 դիմանկար։