Լրահոս
Արցախ
19:40
13.06.22
120

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել

Img default alt hy

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել, հայտնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:

Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:

Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։