Լրահոս
Հասարակական
14:40
10.11.24
514

Մանրամասներ՝ Գյումրի-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

Img default alt hy

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Գետք գյուղի վերջնամասում, բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և «KamAZ» մակնիշի բեռնատարի կցորդիչը մասամբ հեռացրել երթևեկելի գոտուց․ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

May be an image of ambulance and text

May be an image of 2 people, offroad vehicle, snowplow, jeep, ambulance and text

May be an image of 1 person, snowplow, train, ambulance and text