Լրահոս
Հասարակական
21:25
08.09.22
91

Մամուլն «ասֆալտին չի փռվում». լրագրողներին նսեմացնելու իշխանական քայլեր

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է:

Մեդիափորձագետները պնդում են, որ այսօր, ավելի քան երբևէ, պետք է միասնական ու համերաշխ լինի Հայաստանի լրագրողական համայնքը, որ կարողանա պատիվ պահանջել մասնագիտությունը նսեմացնելու փորձերի համար:

Վերջին անգամ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր մոնոներկայացման անոնսում էր ներկայացվել լրագրողների մի այնպիսի տեսակ, որ հակակրանք է առաջացնում պարզ դիտողի մոտ: