Լրահոս
Իրավական
16:11
13.06.22
88

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Img default alt hy

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց, հայտնել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանը նշել է, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։