Լրահոս
14:50
09.03.23
315

Մահացած զինծառայողը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է

Img default alt hy

Բերդի զինավանի հավաքակայանի մոտակա անտառում է հայտնաբերվել պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված:

Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր միայն, որ չորեքշաբթի է հայտնաբերվել զինծառայողի մարմինը: 

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի  զինծառայողներ:

Ի դեպ՝ մահացած զինվորը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է: 
Օհանյանը Հայլուրի հետ զրույցում հաստատել է մամուլում տարածված այդ լուրը: