Լրահոս
Միջազգային
21:05
22.11.25
392

Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված  Ուկրաինայի 31 քաղաքացու»:

Ինչպես հայտնում է «Բելտա»-ն, խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: