Լրահոս
Հասարակական
16:03
14.06.22
204

Լոռու մարզում դիտված կարկուտը վնաս է հասցրել մշակաբույսերին

Img default alt hy

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հովտային և նախալեռնային շրջաններում պտղատու և խաղողի այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ, լեռնային շրջաններում՝ փխրեցում, բուկլից։

Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքների իրականացումը։

Լոռու մարզում դիտված կարկուտը վնաս է հասցրել մշակաբույսերին։