Լրահոս
Իրավական
21:26
21.11.25
228

Լիդյային որպես զենք են օգտագործում հետապնդվող տղամարդկանց դեմ. ինչո՞ւ են նրան պահում բանտում

«Սրբազան պայքարի» գործով կալանավորված Լիդիա Մանթաշյանի փաստաբանը կբողոքարկի նրան 3 ամսով կալանավորելու դատարանի որոշումը: Փաստաբանը պատրաստվում է Լիդիայի գործով ՄԻԵԴ գնալ՝ այն ներկայացնելու որպես հակաահաբեկչական պայքարի նկատմամբ ծաղր: Մանթաշյանի պաշտպանները համոզված են՝ Լիդյայի կալանքը քաղաքական հաշվեհարդար է: Ի դեպ, նրա մայրը տեղյակ չէ դստեր դատական գործից: Առողջական խնդիրներ ունեցող տարեց կնոջը չեն հայտնում, որ Լիդյայի կալանքը երեք ամսով երկարաձգվել է: