Լրահոս
Իրավական
10:40
12.07.25
1 875

Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում։ Հիշեցնենք, որ Լիանան նախօրեին երեք ամսով կալանավորվել է։

««Աբովյան» ՔԿՀ բակում եմ, սպասում եմ հնարավորություն տան հանդիպելու Լիանային և փոքրիկին», – հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մյուս երեխաներն արդեն տեղափոխվել են Լիանայի հիվանդ մոր մոտ՝ գյուղ․

«Իսկ փոքրիկին կերակրելու պայմանների հետ կապված, թե ինչ վիճակ է այստեղ՝ վերջնական պատկեր չունեմ։

Ժամեր շարունակ կրծքի երեխան ինձ մոտ է եղել՝ մորից հեռու։ Սա երեխայի նկատմամբ խոշտանգում է»։

Փոստանջյանն ասաց՝ ամեն ինչ պետք է անել, որ Լիանան շուտ ազատվի։ 

«Խոսել եմ պատգամավորների հետ, կտերամադրեն երաշխավորագրեր, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գա Լիանան ՔԿՀ-ից»,- ասաց փաստաբանը։