Լրահոս
Քաղաքական
18:48
07.06.25
381

Տեր-Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Img default alt hy

Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում են Մայր Աթոռից։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։