Լրահոս
Սպորտ
12:00
07.09.22
123

Լևոն Արոնյանը կիսել է միավորն Ուեսլի Սոյի հետ

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է Հանս Նիմանը, որը 5 հնարավորից ունի 3,5 միավոր: Արոնյանը դեռև 8-րդ տեղում է: