Լրահոս
Հասարակական
20:40
05.10.22
107

Լեռնանիստ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Img default alt hy

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։