Լրահոս
Քաղաքական
14:40
01.07.25
337

Լավ օրից չի, որ մարդիկ չեն կարողանում 150 դրամ վճարել, 15 հազար տուգանում եք․ Թադևոս Ավետիսյան

Img default alt hy

«Այնպես ներկայացրեցիք նախագիծը, որ սովորական քաղաքացին չհասկացավ ինչի մասին էր. պարզ ասեիք, էլի, որ Երևան քաղաքում 100 դրամից 150 դրամ էք բարձրացրել հանրային տրանսպորտի ուղեվարձը, և հիմա չվճարելու համար տուգանում եք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին, որը զեկուցում էր Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար վարչական տուգանք նշանակելու լիազորություն սահմանող օրինագիծը։

Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը պարբերաբար բողոքել է սակագնի թանկացման դեմ և լավ օրից չէ, որ էդ մարդիկ չեն կարողանում այդ սակագինը վճարել։

«Հիմա էլ ասում եք՝ չեք վճարում, հետևաբար մենք ձեզ տուգանելու ենք։ Հուսամ որ միայն տուգանքով կվերջացվի, հետո էլ մի հատ նախագիծ չեք բերի քրեական պատասխանատվության ենթարկեք, կամ երկրից արտաքսեք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորև և հարցրեց. «Էս ոնց եկաք եզրակացության, որ քաղաքացին ամեն դեպքում տուգանքի մատերիալ է»։

Ավետիսյանը հարցրեց, թե օրենքով ինչքան է սահմանված տույժերը

Արմեն Սիմոնյանը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նոր կետ է ավելացվելու, որով նախատեսված է, որ ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանքը նախատեսել 15 հազար դրամ, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերած, կամ արտոնություն ունեցող այլ անձի քարտից, նույնպես 15 հաղար դրամ կտուգանվի, և 3 հազար դրամ տուգանք է նախատեսված, եթե նման արտոնություն ունի, բայց տրանսպորտում չի վավերացրել կրիչը։

Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, հետևաբար ուղեվարձը չվճարելու համար տուգանքը մեծ գումրա է աշխատող աղքատների համար։

«Աշխատող աղքատներին ասում եք՝ չես վճարում ուղեվարձը՝ ձեր աշխատավարձի 1/6 մասը կտուգանեմ»,-ասաց Ավետիսյանը։