Լրահոս
Քաղաքական
22:15
08.09.22
209

«Լավ ա քյասիբ, քան անթասիբ». իշխանության «կոկորդում» մնացած Թալինը պատրաստվում է ընտրությունների

Հայաստանը պատրաստվում է ընտրությունների: Սեպտեմբերի 25-ին հանրապետության 18 համայնքում բնակիչները կընտրեն տեղական իշխանություններ: Ըստ կանխատեսումների՝ ընտրական ամեթեժ հասցեներից մեկը Թալինն է լինելու:

Համյանքը մինչև հիմա ընտրված ղեկավար չունի:

Նախորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ այնքան ձայն հավաքել, որպեսզի միայնակ համայնքապետ ընտրի, իսկ ընդդիմության հետ կոալիցիա կազմել չստացվեց:

Նույն սցենարից խուսափելու համար հիմա համյանքապետի ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները մրցակիցների հասցեին բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում, ստիպում դուրս գալ ընտրապայքարից: