Լրահոս
Սփյուռք
11:30
12.07.25
266

Լաթաքիայում բռնկված հրդեհն արդեն մոտեցել է հայաբնակ Քեսապին

Img default alt hy

Սիրիայում Լաթաքիա նահանգում անտառային հրդեհներ են։ Արդեն 8-րդ օրն է, հնարավոր չէ մարել։ Տարածաշրջանում ուժեղ քամիներն ու շոգ եղանակը խոչընդոտում են հրշեջների աշխատանքին։ Հրդեհն արդեն մոտեցել է հայաբնակ Քեսապին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ այսօր հրդեհը նոր թափով է շարունակվում, և անմիջական վտանգի տակ է գտնվում Քեսապի առաջին գյուղը՝ Տիւզաղաճը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայ համայնքի պատասխանատուների հետ մշտական կապի մեջ է։