Լրահոս
Հասարակական
14:39
06.06.25
143

Լարվել է իրավիճակը խորհրդարանի մոտ. Վալենտինա Մատվիենկոն է Ազգային ժողովում

Այսօր Երևանում սկսվել է Հայաստանի Ազգային ժողով-Ռուսաստանի Դաշնային խորհուրդ համագործակցության միջխորհրդարանական նիստը: Այն նվիրված է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին: «Միասնություն ապագա սերունդների համար՝ պատմական հիշողության պաշտպանության գործում». կազմակերպիչները այսպես են ձևակերպել նիստի թեման:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի այցը ուղեկցում է բողոքի և աջակցության հակընդդեմ ակցիաներով, որոնք տեղի են ունեցել խորհրդարանի մոտ: Հակառուսական պիկետի մասնակիցները պահանջել են, որ Մատվիենկոն հեռանա Հայաստանից, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին: