Լրահոս
Հասարակական
13:10
20.11.24
1 019

«Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. Ռուսաստանից էին վերադարձել

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցե Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Խ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գերասիմ Ա.-ն և 21-ամյա Արամ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ՌԴ-ից էին վերադարձել Հայաստան:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։